211652_close_icon
views-count1245 դիտում article-date 17:46 18-01-2016

Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջիկայում ձյան տեսքով տեղումներ են սպասվում մայրաքաղաքում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը նախապատրաստական աշխատանքներ տանել ու պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայություններին ևս հանձնարարվել է նախապատրաստվել ու վերահսկել ձնամաքրման պատշաճ իրականացումը: «Տնտեսվարողներին և հիմնարկ ձեռնարկություններին ևս հիշեցրեք իրենց պարտավորությունների մասին: Խստորեն նախազգուշացրեք, որ ապահովեն իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչն իր հերթին քաղաքապետին խնդրել է աջակցել մայրաքաղաքում աղբամանների պահպանման հետ կապված խնդիրների կարգավորման հարցում: Ընկերության ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերից մինչ օրս մայրաքաղաքում այրվել է 100 և անհետացել 25 աղբաման: Ի պատասխան խնդրանքի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջնորդեց Երևան քաղաքի ոստիկանությանը՝ քայլեր ձեռնարկել նշված դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր