211652_close_icon
views-count73521 դիտում article-date 18:25 18-01-2016

Նախկինում մի քանի անգամ դատապարտված, «Ուջանիկ» մականվամբ 28-ամյա երիտասարդը 9 հոգու դանակահարելուց հետո ազատ շրջում է հանրապետությունում. ի՞նչ են մտածում պատկան մարմինները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` հունվարի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ուջան գյուղում ծեծի է ենթարկվել, իսկ հետո աջ ոտքի և թիկունքի մասից կրծքավանդակի ձախ կողմում դանակի հարվածներ է ստացել նույն գյուղի բնակիչ և գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկ, 50-ամյա Տիգրան Ալիշանի Ասլանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների` զինղեկին ծեծել, իսկ հետո դանակահարել է նույն գյուղի բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտաված և անցյալ տարի դեկտեմբերի սկզբում գաղութից ազատ արձակված Ուջան գյուղի բնակիչ, «Ուջանիկ» մականվամբ, 28-ամյա Սամվել Սասունի Սուքիասյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ուջանիկը դեկտեմբերի 16-ին ժամը 19: 00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արծվի թևեր կոչվող հուշարձանի հարևանությամբ գտնվող դաշտում կերուխումի է մասնակցել , որի ժամանակ դանակահարել է Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի բնակիչներ, հարազատ եղբայրներ, 27-ամյա Մանվել Խաչատրյանին` հարավածելով մեջքի գոտկային շրջանին, 31-ամյա Աշոտ Խաչատրյանին` հարվածելով պարանոցի ձախ բազուկի շրջանին, ինչպես նաև նրանց հորեղբոր տղային, 25-ամյա Գևորգ Խաչատրյանին` նստատեղի շրջանում: Դանակահարված երիտասարդները տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/14/74652/]տեղեկություն էր հրապարակել[/url], որ հունվարի 14-ին 4 երիտասարդներ Երևանի «Աֆրոդիտե» դիսկո-ակումբից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին` 2-ը Արմենիա բժշկական կենտրոն, 2-ը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության կենտրոնականի բաժինը պարզել է, որ 4 երիտասարդներին դանակահարել է Ուջանիկը, որից հետո անհատ տաքսու վարորդ, Երևանի Արամ Խաչատրյան 25 շենքի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Սարգիսի Գրիգորյանի մեքենայով պատվիրել է, որպեսզի իրեն տեղափոխի Ուջան, որտեղ էլ դանակահարել է տաքսիստին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Աշտարակի ոստիկանները կատարել են հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ և պարզել են, որ բոլոր դանակահարություներում կասկածվում է Ուջանիկը, սակայն չգիտես ում միջամտության արդյունքում, արդեն ղասաբ դարձած Ուջանիկը ազատ շրջում է հանրապետությունում և չի բացառվում, որ հիվանդանոցներ ընդունվեն հերթական դանակահարվածները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություններ է ստացել, որ Ուջանիկին հովանավորում է Հայաստանի քննչական կոմիտեի ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա, ով ամեն անգամ, երբ ոստիկանությունը փորձում է Ուջանիկի նկատմամբ խափանման միջոցի հարց լուծել` քննչականի պաշտոնյան «խաղեր է տալիս»: [b]9 հոգու դանակահարած, կասկածյալ «Ուջանիկը»[/b] [img]/ups/images/0921409001453127209997096.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր