211652_close_icon
views-count2196 դիտում article-date 19:19 18-01-2016

Աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Այս մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: «Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը կստանան ամբողջությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր