2661 դիտում
22:17 18-01-2016
Ձյուն է տեղում Շիրակի մարզի Անիի և Արթիկի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ է Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Մաստարա-Գառնահովիտ, Մելիքգյուղ- Ալագյազ, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Սևան-Մարտունի ավտոճանապարհին և Ծիլքար գյուղում բուք է:
[/color]
Ձյուն է տեղում Շիրակի մարզի Անիի և Արթիկի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»