2640 դիտում
15:45 19-01-2016
Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Կաթողիկե եկեղեցուց 40 նորակոչիկների ճանապարհեցին հայոց բանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունվարի 19-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցուց վարչական շրջանի թվով 40 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ` հայրենիքին պարտքը կատարելու համար: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:
Մինչ ճանապարհ ընկնելը օրհնանքի խոսքն ու աղոթքն է հղել Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիսը: Ոգեշնչող խոսքով հանդես է եկել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը. «Հայոց բանակի կայացման ճանապարհին իրենց ներդրումն են ունեցել ձեզ պես շատ երտասարդներ և այդ գործի շարունակողները լինելու էք դուք, սիրելի նորակոչիկներ: Ծառայեք խաղաղությամբ: Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է:
Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն»:
Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները ստացել են նվերներ վարչական շրջանի ղեկավարի կողմից:
Հրաժեշտի պահը տխուր էր, հուզումնալից բայց և հպարտության զգացումով լեցուն, չէ որ պատանիները գնացին հայրենիքին ծառայելու:
Բարի և խաղաղ ծառայություն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը