15916 դիտում
16:59 19-01-2016
25-ամյա Հովհաննեսը սիրած աղջկա մերժումներից հետո նրան փախցրել էր, հետո հետ տարել հայրական տուն. Ինչպե՞ս ավարտվեց տղայի սիրո պատմությունը
25-ամյա Հովհաննես Ղանդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերների՝ համագյուղացիներ Բաղդասար Նարգիզյանի, Արթուր և Օգսեն Ղանդիլյանների հետ իր վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 AR 733 հաշվառման համարանիշի մեքենայով մոտեցել է Գ. Թ.-ին և վերջինիս նկատմամբ գործադրելով կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` նրան գրկել, ստիպողաբար նստեցրել է ավտոմեքենան և առևանգել է, սակայն հաջորդ առավոտյան ժամը 07-ի սահմաններում նրան վերադարձրել է հայրական տուն:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, պարզել է, որ նա, համակրելով համագյուղացի, 18 տարին լրացած Գ. Թ-ին, վերջինիս բազմիցս ամուսնության առաջարկներ է արել, սակայն մերժվել և որոշել է առևանգել նրան: Այդ նպատակով Հովհաննես Ղանդիլյանը համագյուղացիներ Բաղդասար Նարգիզյանին, Արթուր և Օգսեն Ղանդիլյաններին հավաստիացնելով, որ իր և Գ. Թ-ի ամուսնությանը խոչընդոտում են միայն աղջկա ծնողները, ովքեր մշտապես հսկում և ուղեկցում են իրենց դստերը, նաև խաբելով, որ իբրև նրա հետ նախապես պայմանավորվել է ամուսնության նպատակով միասին փախնելու և ծնողների մոտ առևանգման բեմականացում ցուցադրելու շուրջ, նշված անձանց հետ իր մոտեցել է մոր ուղեկցությամբ երթուղային տաքսիով գյուղ ժամանած աղջկան և վերջինիս նկատմամբ գործադրելով կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` նրան գրկել, ստիպողաբար նստեցրել է ավտոմեքենան ու առևանգել` տեղափոխելով ծանոթ` Ենոք Մարգարյանին պատկանող, չբնակեցվող տուն: Այնուհետև ընկերները նույն ավտոմեքենայով հեռացել են, իսկ Հովհաննես Ղանդիլյանը զրուցել է Թ.-ի հետ և փորձել ամուսնության հարցում գալ համաձայնության, սակայն հերթական անգամ մերժվելով` հաջորդ առավոտյան` ժամը 07-ի սահմաններում նրան վերադարձրել է հայրական տուն:
Քննելով գործը՝ դատարանը վճռել է Հովհաննես Ղանդիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 2/երկու/ տարի ժամկետով: Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2/երկու/ տարի ժամանակով: Վերաքննիչ բողոք է ներկայացվել, սակայն ամբաստանյալ Հովհաննես Ղանդիլյանի վերաքննիչ բողոքը մերժել է` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
Նմանատիպ նյութեր
1900 դիտում
16:11 01-04-2016
Պարգեւիկը սիրո առաջարկների մերժումներից հետո ընկերների հետ բռնությամբ փախցրել է Հասմիկին
5785 դիտում
16:13 02-05-2016
Քրիստինեի մերժումներից հետո Հակոբն ու Արտակը փախցրել են նրան
Այս բաժնից
862 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
754 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
673 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան