211652_close_icon
views-count1903 դիտում article-date 16:11 01-04-2016

Պարգեւիկը սիրո առաջարկների մերժումներից հետո ընկերների հետ բռնությամբ փախցրել է Հասմիկին

Պարգևիկ Հարթենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ավետիք Մանուկյանի, Գևորգ Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ և Արման Մանուկյանի օժանդակությամբ, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու եղանակով բացահայտ առևանգել են Հասմիկ Մադոյանին: Այսինքն, նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Պարգևիկ Հարթենյանի խափանման միջոցը ընտրվել է գրավը, մյուսներինը՝ ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր