211652_close_icon
views-count2160 դիտում article-date 22:42 28-01-2016

Օդեսայում խոզի գրիպի զոհերի թիվը հասել է 31-ի

Օդեսայի մարզում H1N1 գրիպից 31 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է segodnya.ua կայքը: 31 զոհերից 20-ը Օդեսայի բնակիչներ էին, իսկ 11-ը` մարզի: Օդեսայի դեղատներում սպառվել է «Տամիֆլու»-ն: Վաղը` հունվարի 29-ին, Լատվիայից մարդասիրական օգնություն կժամանի` «Տամիֆլու» դեղամիջոցով: Նշենք, որ Ուկրաինայի 18 մարզերում գրիպի համաճարակ է:

Նմանատիպ նյութեր