211652_close_icon
views-count7278 դիտում article-date 14:31 20-01-2016

Էկվադորն ընտրվել է Լատինական Ամերիկայի Առևտրի և ներդրումների ասոցիացիան գլխավորող երկիր

Հունվարի 15-ին կայացած միաձայն քվեարկության արդյունքում Էկվադորն ընտրվեց որպես Լատինական Ամերիկայի Առևտրի և ներդրումների ասոցիացիան (LATIA) գլխավորող երկիր, փոխանցում է «Հայ-Էկվադորական Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը: Ասոցիացիան ֆինանսական շահ չհետապնդող, անկախ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2010 թվականի վերջին և հաստատվել Առևտրի և ներդրումների գործակալության և Լատինական Ամերիկայի 19 պետությունների դեսպանատների առևտրային գրասենյակների կողմից: Էկվադորը Լոնդոնում ներկայացնում է այդ երկրում միակ առևտրի գրասենյակը, որը կազմում է արտահանումների ու ներդրումների աջակցման ինստիտուտի (PRO ECUADOR) մի մասը: Այն նաև մի հարթակ է, որի անդամները համատեղ ջանքերն ուղղված են Լատինական Ամերիկային սատարելու համար, որպեսզի վերջինս տարածաշրջանում ձեռք բերի օտարերկրյա ներդրում և Լատինական Ամերիկայի ու Միացյալ Թագավորության միջև ընդլայնի առևտրի ծավալները: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=496]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր