211652_close_icon
views-count1301 դիտում article-date 21:36 18-04-2016

Խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև` լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով: Կողմերը բարձր գնահատեցին լատինամերիկյան թեմատիկայով հայ-ռուսական խորհրդակցություններ անցկացնելու երկու երկրների միջև ձևավորված դրական փորձը: Միմյանց ներկայացվեցին լատինամերկյան տարածաշրջանի երկրների հետ կողմերի փոխգործակցությունը և առկա խնդիրները, նախանշվեցին հետագա քայլերը այս ոլորտում առաջիկա համագործակցության համար: Կարևորվեց նաև ԵԱՏՄ շրջանակներում լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հաստատումը և դրան ուղղված համատեղ քայլերը: Խորհրդակցությունների ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ընդունեց ՌԴ ԱԳ նախարարության Լատինական Ամերիկայի վարչության պետ Ալեքսանդր Շչետինինին:

Նմանատիպ նյութեր