211652_close_icon
views-count1210 դիտում article-date 15:09 20-01-2016

Նախատեսվում է թվայնացնել երկրի հանքարդյունաբերության տվյալների շտեմարանը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության խթանման գործում: Ծրագրով նախատեսվում է թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերը, ինչպես նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերը: Ծրագիրը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությանը և պետական քաղաքականության մշակման գործընթացում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը: Հանքարդյունաբերության տվյալների շտեմարանի թվայնացումը և տեղեկատվության հանրայնացումը, ինչպես նաև ԱՃԹՆ-ին անդամակցելուն ուղղված` Հայաստանի Հանրապետության ջանքերը կհանգեցնեն ավելի բաց և արագ արձագանքող քաղաքականության մշակմանն ու իրականացմանը: Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցվող վճարներից, ինչպես նաև վերջինիս ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցների տնօրինման արդյունավետության բարձրացման և կենտրոնի առջև ծառացած առաջնահերթ խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կենտրոնի ֆինանսական գործունեությունը կարգավորող իրավական փաստաթղթում: Մասնավորապես, փոփոխություններն ուղղված են կանոնադրության 31-րդ կետով նախատեսված ոչ բյուջետային միջոցների՝ ըստ ծախսային ուղղությունների տոկոսային բաշխվածության:

Նմանատիպ նյութեր