211652_close_icon
views-count1549 դիտում article-date 16:48 31-05-2016

ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին

2016 թ-ի մայիսի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին՝ համաձայն Անձնական տվյալների պաշտպանության եվրոպական մարմինների համաժողովում ընդունված բանաձևի։ Այս մասին որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների անձնական տվյալների պաշտպանության մարմինների ամենամյա հանդիպման ժամանակ: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացումներին և տարբեր երկրների փորձի ներկայացմանը նվիրված այս համաժողովը ԵՄ և եվրոպական այլ երկրների անձնական տվյալների լիազոր մարմինների հանդիպումն է, որը, սովորաբար, ամփոփվում է ոլորտի վերաբերյալ կարևոր փաստաթղթերի ընդունմամբ։

Նմանատիպ նյութեր