3503 դիտում
20:34 20-01-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) պատվիրակությանը, որի կազմում էին Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի բաժնի տնօրեն Խալիդա Բուզարը, ԳԶՄՀ Հայաստանի ծրագրերի ղեկավար Պատրիկ Հերլանտը և այլոք:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Երևանում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» մեկնարկի կապակցությամբ:
«Հայաստանում իր երկարամյա գործունեության ընթացքում IFAD-ն իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր, որոնք շատ արդյունավետ ընթացք են ունեցել: Համոզված եմ, որ մեկնարկող ծրագիրը նույնպես հաջող ընթացք կունենա և կնպաստի մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը», - ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Այնուհետև նախարարը հյուրերին համառոտ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, մատնանշել առաջնահերթություններն ու գերակա խնդիրները: Այս համատեքստում նախարարը մասնավորապես, կարևորել է պտուղ-բանջարեղենի, մսի և կաթի վերամշակման արտադրամասերի, սառնարանային տնտեսությունների, չորանոցների կառուցման, ինչպես նաև գյուղմթերքի շուկայահանման հարցերը:
Նախարարը ընդգծել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման, ոռոգման համակարգում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, նոր ջրամբարների կառուցման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիմնադրամը յուրաքանչյուր երեք տարին մեկ քննարկում է տարբեր պետություններում ծրագրեր իրականացնելու հնարավորությունը` պատվիրակության ղեկավար Խալիդա Բուզարն իր հերթին առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը մշակել գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի նախագիծ, որը սահմանված կարգով կհաստատվի ԳԶՄՀ Խորհրդի կողմից 2017 թվականին: Տիկին Բուզարը նաև հավելել է, որ նշված ծրագրի մշակմանն աջակցելու նպատակով Հայաստան կգործուղվի մասնագետների փորձագիտական խումբ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հիմնադրամի հետ հայկական կողմի համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1633 դիտում
22:00 21-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
3467 դիտում
14:58 31-05-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ղեկավարին
1280 դիտում
22:10 22-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»