Դմիտրի Սելյուկ. Օզբիլիզի տրանսֆերի հարցով ոչ թե մարզական դատարանը, այլ` քննչական կոմիտեն պետք է զբաղվի
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնել է, որ Կրասնոդարի «Կուբանի» հետ դատական գործընթացի մեջ է` Արազ Օզբիլիզի «Սպարտակ» տեղափոխվելու հարցի շուրջ: Նշենք, որ Սելյուկը իրեն համարում է Օզբիլիզի գործակալը:
«Այժմ Շվեյցարիայում լսումներ են ընթանում: Այնտեղ ամեն ինչ արդեն պարզ է:
Օզբիլիզը «Սպարտակ» է տեղափոխվել առանց իմ մասնակցության: Նրա վրա ճնշում են գործադրել հայկական սփյուռքի միջոցով, ասել են, որ հակառակ դեպքում նա հավաքականում չի խաղա:
Ես փաստաղթեր եմ ուղարկել Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախագահ Տոլստիխին: Մարդիկ, ովքեր տեսել են այդ թղթերրը, ասել են, որ դրանցով պետք է զբաղվի ոչ թե մարզական դատարանը, այլ` քննչական կոմիտեն», նշել է Սելյուկը: