Ադելի տեսահոլովակը գերազանցել է Psy-ի սահմանած ռեկորդը
Բրիտանացի երգչուհին իր Hello երգի տեսահոլովակով նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով հարավկորեացի երգիչ Psy-ին, հաղորդում է The Daily Mail-ը:
YouTube տեսահոսթինգում 1 միլիարդ մարդ տեսահոլովակը դիտել է ավելի կարճ ժամանակում (87 օր), քան Psy-ի Gangnam Style երգի տեսահոլովակը:
Հարավոկորեացի երգչի տեսահոլովակը 1 մլրդ դիտում էր ունեցել 158 օրում: