211652_close_icon
views-count10006 դիտում article-date 17:34 22-02-2025

Վրաերթ Երևանում․ «Երևան Սիթի» սուպերմարկետի մասնաճյուղի տնօրենը «Jeep»–ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 45-ամյա Արթուր Կ.-ն իր վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 47–ամյա Իրինա Խ.–ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլորագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վրաերթ փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշանի տեղեկություններով, վարորդ Արթուր Կ․–ն աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետների Ռուբինյան 15/5 մասնաճյուղի տնօրեն։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր