211652_close_icon
views-count2661 դիտում article-date 14:16 22-01-2016

Արազ Օզբիլիզ. «Բեշիքթաշը» ինձ վարձակալությամբ կտա «Ռայո Վալեկանոյին»

Հայաստանի հավաքականի և առայժմ «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը պատմել է «Բեշիքթաշ» տեղափոխվելու մանրամասների մասին: «Բեշիքթաշ» տեղափոխվելուց հետո ինձ վարձակալությամբ կտան «Ռայո Վալեկանոյին», որպեսզի ես ավելի շատ խաղային պրակտիկա ստանամ, իսկ ամռանը վերադառնամ ավելի լավ մարզավիճակում: «Բեշիքթաշը» առաջին անգամ ինձանով հետաքրքրվել էր մինչ այն ժամանակ, երբ ես ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացա: Այժմ «Սպարտակում» որոշեցին, որ ավելի լավ է բաժանվել, ու այստեղ նորից հայտնվեց «Բեշիքթաշը», ասել է Օզբիլիզը: Նշենք, որ ըստ թուրքական մամուլի, Օզբիլիզը «Բեշիքթաշի» հետ 4,5 տարվա պայմանագիր կկնքի:

Նմանատիպ նյութեր