211652_close_icon
views-count4220 դիտում article-date 17:17 07-04-2016

Արազ Օզբիլիզ. Այդպես էլ չհասկացա, թե ինչու Ալենիչևը ինձ չէր խաղացնում

Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիզը տարակուսանք է հայտնել, որ ակումբում իրեն չեն պարզաբանել, թե ինչ պատճառներով էր մնում պահեստային նստարանին: «Այդպիսին է մարզիչի որոշումը, դա նրա աշխատանքն է: Բայց ֆուտբոլիստը պատճառներն իմանալու իրավունք ունի: Ալենիչևին ես հարցնում էի, թե ինչու ինձ չի խաղացնում, իսկ նա ոչ մի բան չէր կարողանում բացատրել: Պատասխանում էր. «Այո, այո, բայց ինքդ էլ գիտես, որ մրցակցում ես Պրոմեսի հետ ու դժվար է դիմանալ այդ մրցակցությանը»: Երբ դա ես լսեցի երրորդ անգամ, Ալենիչևի հետ այլևս չեմ շփվել: Թեպետ ես կարող էի շատ լավ համագործակցել Պրոմեսի հետ: Ես չէի հասկանում Ալենիչևի նշած պատճառները, չնայած այդպիսի պատճառներ չկային էլ», ասել է Օզբիլիզը:

Նմանատիպ նյութեր