211652_close_icon
views-count1669 դիտում article-date 16:40 22-01-2016

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել հետախուզվողը

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 21-ին, ժամը 16.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արկադի Ա.-ն, ով 2011 թ. մայիսի 2-ից ՀՀ ՊՆ ՌՈ-ի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր