2447 դիտում
16:31 22-01-2016
Քանի երեխա է գտնվում Հայաստանի մանկատներում, քանիսն են որդեգրվել, քանիսը՝ վերադարձվել ընտանիքներ եւ ավելին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող մանկատների և երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների տնօրենները հունվարի 21-22-ին նախարար Արտեմ Ասատրյանին են ներկայացրել 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, խնդիրները և 2016թ. ծրագրերն ու անելիքները:
Համաձայն ներկայացված հաշվետվությունների՝ 2015թ. համակարգի 6 մանկատներում խնամվել է շուրջ 660 երեխա, որոնցից շուրջ 450-ն ունեն առողջական խնդիրներ և խնամվում են համակարգի մասնագիտացված 3 մանկատներում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից:
2015թ. ընթացքում որդեգրվել է 88 երեխա, այդ թվում՝ 52-ը՝ օտարերկրյա որդեգրողների կողմից:
Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված՝ համակարգի վեց մանկատներից 45 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:
Երեխաների խնամքի գիշերօթիկ 7 հաստատություներում 2015թ. խնամվել է շուրջ 630 երեխա: Հաստատությունների բեռնաթափման քաղաքականության արդյունքում 170 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված