54284 դիտում
11:17 20-05-2016
Ալավերդիում աղմկահարույց սպանության կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են տեղի բնակիչ, 32-ամյա երիտասարդին, ով արդեն հատել է հայ-վրացական սահմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի ծառայողներն ու քննիչները որպես կասկածյալ որոնում են Ալավերդի քաղաքի բնակիչ, 32-ամյա Վարդան Փիրուզյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 19-ին Ալավերդի քաղաքում Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանին հրազենով սպանելու և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանին հրազենային վիրավորում պատճառելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ Վ. Փիրուզյանը հատել է հայ-վրացական սահմանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85527/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 19-ին կրակոցներ և սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել եր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ով հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել էր Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ 22/10 շենքի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է: Վերջինիս տեղափոխել էին Երևան:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին նաև հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դի: Պարզվել էր, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր: Դեպքի վայրում հայտնաբերվել էին նաև «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճներ:
[b]Կասկածյալ Վարդան Փիրուզյանը, ում որոնում են
[/b]
[img]/ups/images/0251115001463728592885959.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+