1833 դիտում
18:34 22-01-2016
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր՝ հունվարի 22-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայիսի 18-20-ը Երևանում անցկացվելիք Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի Եվրոպական մշտական խորհրդի նիստի կազմակերպչական աշխատանքներին։
Խորհրդակցության ընթացքում ցեկուցվել են միջոցառման կազմակերպման ընթացիկ աշխատանքների մասին և հստակեցվել դրանց իրականացման ժամկետները։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ։
Հիշեցնենք, որ 2015թ-ի հունիսի 5-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը պաշտոնապես անդամակցեց Դատական կատարողների միջազգային միությանը՝ դառնալով Միության լիիրավ անդամ: Հենց այդ նույն օրն էլ որոշվեց Եվրոպական լիագումար նիստը անցկացնել Հայաստանում։ Ի դեպ, ԱՊՀ տարածքում նմանատիպ միջոցառում առաջին անգամ տեղի կունենա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»