Իսրայելի էներգետիկայի նախարարը 6 տարվա ընդմիջումից հետո այցելել է Թուրքիա
Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը Ստամբուլ է ժամանել, որտեղ մասնակցելու է 23-րդ Համաշխարհային էներգետիկ համաժողովին, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Սա Շտայնիցի առաջին այցն է Թուրքիա 2010 թվականից ի վեր, երբ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները սրվեցին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո։
Նրան օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի ու Իսրայելի պաշտոնատար անձինք։ Համաժողովում սպասվում է Շտայնիցի ելույթը, որը գլխավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Համաժողովը միջազգային ոչ կոմերցիոն ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է աշխարհի 90 երկրներից առաջատար էներգետիկ ընկերություններին, խոշորագույն սպառողներին և հետազոտական ու բնապահպանական կազմակերպություններին։