211652_close_icon
views-count3800 դիտում article-date 14:12 23-01-2016

Թուրքիան կարող է դուրս գալ Սիրիայի հարցով բանակցություններից

Անկարան նախազգուշացրել է ՄԱԿ-ին, որ կհրաժարվի Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններից, եթե Սիրիայի քրդերը, ովքեր միավորվել են ընդդիմությանը, մասնակցեն Ժնևում կայանալիք խաղաղ գործընթացին, տեղեկացրում է Взгляд-ը: Foreign Policy-ն է նշում է, որ ՄԱԿ-ի աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան հրաժարվում է Ժողովրավարական միություն քրդական կուսակցության հետ բանակցելուց, իսկ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Դավոսից անմիջապես մեկնում է Անկարա, որպեսզ համոզի թուրքական իշխանություններին շարունակել մասնակցել Սիրիայի հարցով բանակցություններին, նույնիսկ եթե դրանց մասնակցեն սիրիացի քրդերը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի խետքարտուղար Ջոն Քերրին պատրաստվում է Սաուդյան Արաբիայի իշխանություններին ու Սիրիայի ընդդիմության առաջնորդներին համոզել, որպեսզի չբոյկոտեն Էր Ռիադում բանակցությունները: Անկարան հայտարարում է, թե Սիրիայի քրդերի մասնակցությունը բանակցություններին սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը:

Նմանատիպ նյութեր