211652_close_icon
views-count15731 դիտում article-date 13:07 23-01-2016

26-ամյա զինծառայող Հովհաննեսի «դուխն այնքան է բարձրացել», որ ոտքով կոտրել է շտաբի պետի աշխատասենյակի դուռը եւ մտնելով ներս՝ մուրճով և ոտքով սկսել է վնասել

26-ամյա Հովհաննես Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով N զորամասում՝ որպես ավագ լեյտենանտ, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ ոտքով կոտրել է շտաբի պետ Արամ Արշակյանի աշխատասենյակի դուռը: Մուտք գործելով վերջինիս աշխատասենյակ՝ դիտավորությամբ մետաղյա մուրճով և ոտքով կոտրել է մի քանի իրեր: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությանմբ չհեռանալը: Իրեղեն ապացույց ընտրվել է ձիերի պատկերով 60x112 սմ չափսերի նկար, Արարատ լեռան պատկերով 50x70 սմ չափի նկար, ապակյա ջրամանի բեկորներ, գրասենյակային սեղանի դրված ապակու բեկորներ, մուգ շագանակագույն սև բծերով քարից պատրաստված գրատուփ, սև գույնի մետաղական տակդիր, «AOC» անվանումով 185 LM 00013 մոդելի համակարգչի մոնիտոր, սև գույնի բարձրախոս: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր