211652_close_icon
views-count6863 դիտում article-date 16:12 28-10-2015

29-ամյա Լիանայի «դուխն» այնքան է բարձրացել, որ հարբած մտել է ոստիկանություն ու սկսել աջ ու ձախ հայհոյել

29-ամյա Լիաննա Ջավահիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ նա մտել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական շենքի հերթապահ մաս՝ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ոստիկանության ծառայողների նկատմամբ, առանց պատճառի հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր