211652_close_icon
views-count2621 դիտում article-date 16:01 24-12-2015

32-ամյա Եղիշեն, չնայած ընկերուհու դիմադրությանը, կոտրել է նրա տան դուռը եւ ներս խուժել, որ հաշտվի, բայց հակառակն է տեղի ունեցել

32-ամյա Եղիշե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլային հարբածության վիճակում իր հետ նախկինում մտերմական հարաբերությունների մեջ գտնվող Անի Մկրտչյանին տեսակցելու նպատակով գնացել է վերջինիս բնակարան, որտեղ բնակարանատիրոջ բացակայության պայմաններում, վերջինիս կամքին հակառակ, ոտքով հարվածել-կոտրել է բնակարանի մուտքի դռան փականքը պահող շրջանակը, բացել դուռը և ապօրինի մուտք գործել ներս` խախտելով Ա. Մկրտչյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի147 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստոագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր