45583 դիտում
20:57 03-10-2022
Արտակարգ դեպք Երևանում․ ծեծի են ենթարկել «Լեդի» մերսման սրահի տնօրենին, մենեջերին և աշխատակցուհուն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 11 խումբը «աջ ծոծրակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Սյուզաննա Ա․-ն է։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Կիևյան փողոցի 5 հասցեում գործող «Լեդի» մերսման սրահից։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ այդ օրը, ժամը 05։30-ին նշված սրահ են այցելել ոմն Աբոն և Ժորը, ովքեր սրահի տնօրեն Լևոն Ա․-ի և աշխատակիցների հետ իրենց չսպասարկելու շուրջ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, իսկ ոմն Ժորը հարվածել է Սյուզաննա Ա․-ի գլխին, դեմքին, ապա հարվածներ հասցրել Լևոն Ա․-ին և մերսման սրահի աշխատակցուհի Մելանյա Ի․-ին։
Արաբկիրի ոստիկանները, ձեռնակելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ոմն Ժորը Երևանի բնակիչ 31-ամյա Ժորա Մ․-ն է, ում նույն օրը հայտնաբերել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ դեպքի փաստով նախապատրաստել են նյութեր, որոնք էլ Ժորա Մ․-ի հետ ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ ոմն Աբոյի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և Արաբկիրի քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սյուզաննա Ա․-ն աշխատում է «Լեդի» մերսման սրահի մենեջեր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
66071 դիտում
20:04 03-02-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. ծեծի են ենթարկել «Մոլորակ» ռեստորանային համալիրի մենեջերին ու մատուցողին