211652_close_icon
views-count52355 դիտում article-date 22:00 24-01-2016

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են տնօրենի «Mitsubishi»-ն և արդարադատության նախարարության վարչության պետի «Toyota». կա 7 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու ճանշինականները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ-Սպիտակ ճանապարհատվածի 2 կիլոմետրին՝ Ջամշլու գյուղի խաչմերուկում, բախվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ, 35-ամյա Ահարոն Խաչատրյանի վարած «Toyota Camry» մակնիշի 33 ԼՍ 505 համարանիշի և Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 3-րդ փակուղու բնակիչ, 1985թ. ծնված Հայկ Մխիթարյանի վարած «Mitsubishi Pajero Io» 35 ԼD 813 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Արագածի հրշեջ փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, «Mitsubishi»-ի վարորդը՝ Հ. Մխիթարյանը, աշխատում է «Ռետինենտ» կապի ՍՊԸ-ում, որպես տնօրեն: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ «Toyota» վարորդ Ա. Խաչատրյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ վարչության պետ, որ ճանապարհը անցանելի է եղել և եթե վարորդները չգերազանցեին սահմանված արագությունը և զիջեին միմյանց, ապա վթարը տեղի չէր ունենա: ժամանել են նաև Արագածի Ճանշինի աշխատակիցները՝ Ճանշինի պետ Հովհաններս Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր վաղ առավոտվանից իրենց սպասարկող տարածքում աշխատանքներ են կատարել և ճանապարհները դարձրել անցանելի: Քարշակով և Ճանշինին պատկանող տեխնիկայով ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր