211652_close_icon
views-count23708 դիտում article-date 23:01 24-01-2016

Սպանություն Տավուշի մարզում. Անասնագոմի կացարանում հայտնաբերվել է 59 ամյա տղամարդու դի, մարմնի վրա կա դանակի 20 ից ավելի հարվածի հետքեր

Այսօր հունվարի 24 -ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում:Ժամը 03:30- ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ Է ստացվել, որ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում գտնվող անասնագոմում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված գյուղ են մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը, Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը ավագ քննիչ Արգամ Մաիլյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված անասնագոմի մեջ կառուցած կացարանում հայտնաբերել են 59 ամյա Ռազմիկ Իսրայելյանի դին: Դատաբժիշկի նախնական եզրակացության համաձայն մարմնի վրա կա մոտ 2 տասնյակ թափանցիկ վերքեր, ստացած կտրող առարկայից: Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Մաիլյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը բնակվում էր հոր՝ 87 ամյա Կառլեն Իսրաելյանի հետ և ամուսնալուծված էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր