44255 դիտում
10:10 25-01-2016
Արտակարգ իրավիճակ Երևանում. մերկասառույցի պատճառով բախվում են ավտոմեքենաները. բժիշկները, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, սառցակալած ճանապարհով ոտքով գնացին հիվանդի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շինարարների փողոցից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ բախվել են իրար, ինչից հետո Mercedes-ը սահելով փակել է ճանապարհի գրեթե ողջ հատվածը:
Ճանապարհի մերկասառույցի պատճառով անգամ 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը չկարողացավ մոտենալ կանչի վայր, որպեսզի հետազոտեն հիվանդին, ու բժիշկները ստիպված այդ մերկասառույցով ճանապարհով, վտանգելով իրենց կյանքը, քանի որ չէր բացառվում, որ վայր կընկնեին, ոտքով գնալ հիվանդի մոտ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տարածքը պատկանում է Աջափնյակ վարչական շրջանին, իսկ վարորդներն էլ արդարացիորեն բարձրաձայնում ու ամենավերջին խոսքերով հիշում էին պատկան մարմիններին:
Երթևեկությունը նշված հատվածում մինչև այս պահը վտանգավոր է, իսկ ԱՊՊԱ-ի գործակալները դեռ ուշանում են, երևի թե այս դեպքում կարելի է ասել, որ ուշացման պատճառը մայրաքաղաքում մերկասառույց ճանապարհներն են:
Միակ ուրախությունն այն է, որ զոհեր և վիրավորներ չկան:
[color=#CC0000]Արդեն քանի օր է, ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայութան օդերևութաբանության կենտրոնի աշխատակիցները՝ պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի գլխավորությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներով, մամուլով ու հեռուստատեսությամբ հանրությանը տեղեկացնում են, որ հանրապետությունում եղանակային ինչ պայմաններ են լինելու և հորդորում վարորդներին, որպեսզի զգոն լինեն, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին զգուշացնում էր վարորդներին, որպեսզի մեքենաների անվադողերը փոխեն ձմեռայինով: Որոշ վթարներում մեղքի իրենց բաժինն ունեն նաև վարորդները, քանի որ անվադողերը շատ դեպքերում կամ կիսամաշված են, կամ ամառային են, կամ էլ, ժողովրդի լեզվով ասած՝ քաչալ:
[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16390 դիտում
21:12 13-05-2015
Ինչո՞ւ էին Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկները հավաքվել Օպերայի դահլիճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ