39915 դիտում
11:06 25-01-2016
Մինչ Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթունի պատասխանատուներն ամպագոռգոռ հայտարարում էին, թե պատրաստ են ձմռանը, ճանապարհների մերկասառույցի պատճառով վթարներին թիվ ու հաշիվ չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վաղ առավոտյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Արմեն Տիգրանյան փողոցի 5/1 շենքի բակում բախվել է 7 տրանսպորտային միջոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ նշված շենքի բակում անգամ հետիոտներն են մեծ դժվարությամբ անցնում, քանի որ պատկան մարմինները տվյալ դեպքում, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի աշխատակիցները չեն բարեհաճել կատարել բակային ճանապարհների մշակման աշխատանքներ:
Օպերատիվորեն ժամանել է ԱՊՊԱ գործակալը, ով նույնպես հայտնվել է վթարի մեջ:
Վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ հրաշք է, որ վթարի հետանքով զոհեր ու վիրավորներ չենք ունեցել, սակայն լավ կլիներ, եթե թաղապետարանը խոսքից գործի անցներ, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարեր, թե իրենց մոտ ամեն ինչ իդեալական է և իրենք պատրաստ են ձմռան ցանկացած անակնկալին:
[color=#CC0000]Արդեն քանի օր է, ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայութան օդերևութաբանության կենտրոնի աշխատակիցները՝ պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի գլխավորությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներով, մամուլով ու հեռուստատեսությամբ հանրությանը տեղեկացնում են, որ հանրապետությունում եղանակային ինչ պայմաններ են լինելու և հորդորում վարորդներին, որպեսզի զգոն լինեն, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին զգուշացնում էր վարորդներին, որպեսզի մեքենաների անվադողերը փոխեն ձմեռայինով: Որոշ վթարներում մեղքի իրենց բաժինն ունեն նաև վարորդները, քանի որ անվադողերը շատ դեպքերում կամ կիսամաշված են, կամ ամառային են, կամ էլ, ժողովրդի լեզվով ասած՝ քաչալ:
[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+