«Շախտյորը» հրաժարվել է Տեյշեյրային 37մլն եվրոյով վաճառել «Լիվերպուլին»
Դոնեցկի «Շախտյորը» երկրորդ անգամ է մերժել «Լիվերպուլի» առաջարկը, որը ցանկանում է ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրային: Անգլիական ակումբը տրանսֆերի արժեքը 32-ից բարձրացրել է 37 մլն եվրո, սակայն առաջարկը այդպես էլ չի բավարարել ուկրաինական ակումբին:
«Շախտյորը» Տեյշեյրայի համար պահանջել է 50 մլն եվրո, մինչդեռ «Լիվերպուլը» հույս ունի 40 մլն եվրոյի վրա կանգ առնել:
Նշենք, որ օրերս Տեյշեյրան թիմի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ: