2240 դիտում
15:25 26-01-2016
ԵԽԽՎ-ն մերժել է Ուոլթերի հակահայկական զեկույցը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, փոխանցում է [url=http://artsakhpress.am/arm/news/36578/ekhkhv-n-merzhec-uolteri-hakahaykakan-zekuycy.html]Artsakhpress.a[/url]m-ը:
Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր:
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչները: Պատգամավոր Ռուդի Սալը (Ֆրանսիա, ԵԺԿ, ՔԴ) ընդգծեց, որ Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը պատրաստել է առանց լինելու տեղանքում, որին վերաբերում է զեկույցը: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործում, և նման զեկույցների ներկայացումը կվտանգի կարգավորման գործընթացը»,- համոզմունք հայտնեց Սալը:
Խոսելով բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի մասին` ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեն (Սոցիալիստ) հիշատակեց Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունները, որոնք անընդունելի են համարում ՄԽ ձևաչափի տապալման քայլերը: «Կողմերից մեկի կարծիքն առաջ տանելու փոխարեն զեկուցողը լավ կաներ քայլեր ձեռնարկել` ամրապնդելու Մինսկի խմբի դիրքերը: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, լինելով հեղինակավոր կառույց, պետք է ձգտի կողմերի միջև ոչ ֆորմալ երկխոսություն հաստատել»,-հայտարարեց Ռուքեն` ընդգծելով, որ դեմ է քվեարկելու զեկույցին: Նա Ուոլթերի զեկույցը համարում է կողմնակալ ու նման գործելաոճը ոչ հարիր է համարում ԵԽԽՎ-ին:
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համացանցում ստորագրահավաք է նախաձեռնել՝ ընդդեմ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների: Առցանց ստորագրահավաքին միացել է ավելի քան 8 հազար մարդ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին