3097 դիտում
08:32 27-01-2016
Սամվել Ալեքսանյանը մտադիր է հետգայում պատգամավոր դառնալ իր հայրենի Ապարանից. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ԸՕ փոփոխություններից հետո ռեյտինգային քվեարկությամբ 2017-ի Աժ ընտրություններում իր ուժերը այս անգամ փորձել ոչ թե Մալաթիայից, այլ իր հայրենի Ապարանից։
Իսկ Մալաթիան, ըստ նույն աղբյուրների, մտադիր է «պահել» իր քրոջ փեսայի Աժ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համար, եթե չհաջողացնի վերջինիս համար նախարարի պորտֆել դասավորել հաջորդ կառավարությունում։
«Հժ»–ն շաբաթներ առաջ գրել էր, որ Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություններով նախատեսվում է ՀՀ-ում գործող 41 ընտրատարածքների թիվը փոքրացնել հասցնելով 14-ի։ Իսկ պատգամավորների թիվը մյուս գումարման ԱԺ-ում պակասելու է։ Ալեքսանյանը, փաստորեն, չի ցանկանում տեղ կորցնել հաջորդ խորհրդարանում ու արդեն իր հաշվարկներն է անում։ Այսպիսով. կարելի է ևս մեկ անգամ փաստել. որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2507 դիտում
18:39 17-01-2015
Ապարանից դեպի Արագած տանող ավտոճանապարհին գետնաբուք է
15759 դիտում
09:56 03-11-2016
Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը մտադիր է պատգամավոր դառնալ ԲՀԿ ցուցակով. «Ժամանակ»
7249 դիտում
09:10 21-07-2016
Սամվել Ալեքսանյանը ուժեղացրել է իր թիկնազորը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1855 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2257 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2044 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»