6170 դիտում
08:24 28-01-2016
Բաքուն նոր գրոհ է կազմակերպելու Հայաստանի դեմ. ուղղությունն արդեն պարզ է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու համար նախօրեին Ստրասբուրգում ընդունված հակահայ բանաձևում մեծ տեղ է թողնված, որն ադրբեջանական պատվիրակությունն առաջիկայում թերևս մեծ ջանասիրությամբ կօգտագործի:
Դատելով բանաձևի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ է կազմակերպելու Հայաստանի դեմ: Նման մտավախություն ունեն մեր պատվիրակության անդամները:
Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևի 8-րդ կետում խստորեն դատապարտելով ՀՀ պատվիրակության և ՀՀ իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունը զեկույցի պատրաստման գործում, Վեհաժողովը համարում է, որ նման պահվածքն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ հանդիսացող երկրի պարտավորությունների եւ հանձնառությունների հետ:
«Վեհաժողովը կդիտարկի, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել այս և նման այլ դեպքերում, որոնք կարող են ծագել խորհրդարանականների պաշտոնավարման ժամկետներում»,-գրված է բանաձեւում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
3393 դիտում
09:45 08-04-2017
Եվրոպական ուղղությունն մեր երկրի համար այլևս առաջնահերթություն չէ. «Ժամանակ»
2699 դիտում
20:07 25-06-2020
Նիկոլ Փաշինյանը նոր գրոհ է սկսում մամուլի դեմ․ Աղասի Ենոքյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»