211652_close_icon
views-count13190 դիտում article-date 15:22 28-01-2016

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Մայրիկի առողջական վիճակը կրկին վատթարացել է. նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ նրան այցելել են նաեւ ԵԿՄ-ականները

«Նաիրի» բժշկական կենտրոնում է գտնվում Սպարապետ Վազգեն Սարգասյանի մայրը՝ Գրետա մայրիկը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երկրապահական եռասերունդ ընտանիքն այցելեց նրան: Երկրապահները Գրետա մայրիկին առողջություն մաղթեցին ու փոխանցեցին Զորավարի հետեւյալ շնորհավորական ուղերձը: «ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԱՅՐԻԿԻՆ Սիրելի´ Գրետա մայրիկ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բանակի օրվա կապակցությամբ: Բանակն ստեղծվել է երկրապահ կամավորական ջոկատների հենքով, հայոց ազգային բանակի հիմնադիրը նույն ինքը Երկրապահի հիմնադիր, մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանն է: Բանակը մեր պետության ամենակայացած կառույցներից է, Բանակի տոնն էլ մեր ազգային տոնացույցի ամենահպարտ ամսաթվերից: Եռասերունդ Երկրապահի, երկրապահ հայ ազգի անունից, շնորհավորում եւ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հայ ազգի Մեծ մայրի´կ, որ մեր ժողովրդին Սպարապետ եք պարգեւել, Սպարապետ, որ հայոց մերօրյա հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողը հանդիսացավ: Այս տոնական օրվա կապակցությամբ Երկրապահը Եռաբլուրում, բոլոր եղբայրական գերեզմաններում խոնարհվել է Սպարապետի, Արցախյան ազատագրական պատերազմի նահատակ քաջերի շիրիմների առջեւ` նրանց եւս շնորհավորելով իրենց ստեղծած հաղթական ու հզոր Բանակի օրվա կապակցությամբ: Երիցս շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ, Գրետա մայրի´կ, առողջություն, երջանկություն, մեր բանակին եւ սահմանապահ զինվորներին` բարի ծառայություն, մեր երկրին` խաղաղություն: ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ»:

Նմանատիպ նյութեր