211652_close_icon
views-count1406 դիտում article-date 18:46 28-01-2016

Հայոց ազգային բանակն այլևս իրականություն է, սահմանն ու խաղաղությունն՝ անխոցելի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի օրը, սրբատեղի Եռաբլուր պանթեոնում էին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահները, բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գերատեսչությունների ղեկավարներ, քաղաքացիներ: Ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհվեցին թանկ շիրիմներին այն զինվորյալների, որ քառորդ դար առաջ անպարտելի կանգնեցին հայոց սահմաններին, իրենց կյանքի գնով կասեցրին թշնամու մահաբեր խուժումը, արյամբ թանկացրին հայրենական հողը և բերեցին մեր երկրի այսօրը, երբ ազգային բանակն այլևս իրականություն է, սահմանն ու խաղաղությունն՝ անխոցելի, երբ կարող ենք լիասիրտ շնորհավորել միմյանց կայացած ու կատարելագործվող Զինված ուժեր ունենալու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր