211652_close_icon
views-count2098 դիտում article-date 08:47 29-01-2016

ՏԿԱԻՆ-ը կբաժանվի ու Տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշել է տարանջատել վերջերս միացված տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների մասը կշարունակի ղեկավարել գործող նախարար Արմեն Երիցյանը։ Իսկ ահա տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին։ Որոշումն այս մասով արդեն կայացվել է։ Նկատենք, որ տարածքային կառավարման նախարարությունը ամենափողառատ ու ազդեցիկ կառույցներից մեկն է, բացի այդ էլ նաև քաղաքական իմաստով է բավականին կարևորվում նախարարությունը։ Հատկապես ընտրությունների ժամանակ մարզպետներն ու քաղաքապետները հանձնարարականներ են ստանում և վերահսկվում են հենց այս նախարարության ղեկավար անձնակազմի կողմից։ Այնպես որ՝ տարածքային կառավարումը ՀՅԴ-ին հանձնելով՝ Սերժ Սարգսյանն ինքն իրեն կանգնեցնում է բավականին անհանգստացնող իրողության առաջ։ Չնայած՝ ով գիտե, թե ինչ ծրագրեր ունի Սարգսյանն իր, ապա նաև դաշնակների մասով»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր