Իսրայելում անվճար կբաժանվի Charlie Hebdo երգիծաթերթը
Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի կարգադրությամբ նրա ղեկավարած «Իսրայելը մեր տունն է» կուսակցության երիտասարդական թևի ակտիվիստները գնել են ֆրանսիական Charlie Hebdo երգիածական շաբաթաթերթի մի քանի հազար օրինակ, որոնք անվճար բաժանվելու են երկրի բնակչությանը: Այս մասին հաղորդել է Tass գործակալությունը:
Ավելի վաղ իսրայելական Steimazky հանրահայտ գրքի խանութը հրաժարվել էր վաճառել ֆրանսիական երգիծաթերթի նոր համարը: Լիբերմանի կուսակցությունը դա կապել է իսլամիստների կողմից խանութի վրա գործադրած ճնշման հետ: