Առաջիկա ընտրություններին ընտրակաշառք քիչ կբաժանվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Այն, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ գուցե հեշտացնի ընդդիմության անելիքը, բայց հնարավոր է նաև ամբողջ սպեկտորը չփակի և ընտրազանգվածի մի մաս մնա չկողմնորոշված»,- «ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ կա որոշակի հուսահատվածություն, պասիվություն և առաջիկա ընտրությունները հանրությանը շատ ավելի քիչ են հետաքրքրում, քան խորհրդարանական ընտրությունները:
«Ուստի կարծում եմ՝ մասնակցությունը ավելի քիչ կլինի»,- ընդգծեց նա:
Ռուբեն Սարգսյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններում իշխանությունը ընտրակաշառքի մեթոդին շատ ավելի քիչ կդիմի. «Ֆինանսական հոսքերը, կարծում եմ, պակասել են խորհրդարանական ընտրություններում: Կարելի է կանխատեսել, որ ավելի քիչ կբաժանվի, քան Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]