211652_close_icon
views-count30903 դիտում article-date 09:58 29-01-2016

Աշտարակի կամրջի մոտ 41-ամյա վարորդը BYD ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ, 41-ամյա Լավրենտ Սահակյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, Աշտարակի կամրջի հարևանությամբ, իր վարած BYD մակնիշի Լ3624 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Սահակյանն ու նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 36-ամյա Զորայր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր փակել են գազաբալոնը և հոսանքազրկել են ավտոմեքենան: Ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց ուղեկցել է Աշտարակի ոստիկանապետը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրաgրողը հայտնում է, որ ավտոմեքենան օգտագործվում է որպես տաքսի և այն պատկաում է «Նուշ» տաքսի ծառայությանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր