211652_close_icon
views-count2808 դիտում article-date 15:35 29-01-2016

«Գազպրոմ»-ը չեղյալ է հայտարարել է թուրքական 6 մասնավոր ընկերություններին խոստացած գազի սակագնի զեղչը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չեղյալ է հայտարարել թուրքական 6 մասնավոր ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որով նախատեսվում էր գազի ներմուծման 10 % զեղչ: Այդ մասին հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ նշված ընկերությունները Ռուսաստանից 10 մլրդ խմ գազ էին գնել 10 տոկոս զեղչով: Զեղչը գործում էր 2015 թվականի ոհւնվարի 1-ից: Մոտ աղբյուրները նբշում են, որ զեղչի մասին հարցը կրկին կարող է քննարկվել, սակայն միայն այն բանից հետո, երբ ռուս-թուրքական լարված հարաբերությունները վերանան:

Նմանատիպ նյութեր