«Գազպրոմ»֊ն Ուկրաինային սպառնում է հետաձգել գազի սակագնի զեղչերը
Ռուսական «Газпром» կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը զգուշացրել է, որ Ուկրաինայում միգուցե չպահպանվեն ռուսական գազի զեղչերը։ Պատճառը Կիևի պարտքն է, որն արդեն 1,5 մլրդ դոլար է կազմում։
«Ըստ երևույթին, գազի վճարման և պարտավորությունների նման կատարման հետևանքով Ուկրաինան կարող է զրկվել ներկայումս գործող գազի սակագներից»,֊ ասել է նա։
Կուպրիյանովը հիշեցրել է, որ սակագնի իջեցման պայմանագրում նախատեսված է ժամանակին վճարումներ կատարել։ Նա հավելել է, որ նրանք Ուկրաինայի հետ լավ հարաբերություների մեջ են, փոխանցում է RIA Novosti֊ն։