211652_close_icon
views-count5884 դիտում article-date 15:06 30-11-2016

«Գազպրոմ Արմենիա»-ի արձագանքը՝ գազի սակագնի թանկացման վերաբերյալ հրապարակմանը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն արձագանքել է մամուլում այսօր տեղ գտած հրապարակմանը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի՝ առաջիկա 3 տարիների ներդրումային ծրագրից ակնհայտ է դառնում, որ 2018 թ-ին գազի սակագինը կրկին բարձրացնելու կարիք կառաջանա, քանի որ 2018թ. համար նախատեսվում է 18 միլիարդ դրամի ներդրում անել (2017-ին նախատեսված է 13.6 միլիարդ դրամի ), ինչը պետք է ներառվի սակագնի մեջ։ Հայտարարության մեջ ասված է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել ընկերության 2017–2019 թթ. ներդրումային ծրագիրը: 2017–2019 թթ. նախատեսվող կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 34,72 մլրդ. դրամ, որից գազափոխադրման համակարգում ` 26,92 մլրդ. դրամ, գազաբաշխման համակարգում` 7,80 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի նպատակն է գազափոխադրման և գազաբաշխման համակարգերում ապահովել անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումների միջոցով»:

Նմանատիպ նյութեր