211652_close_icon
views-count2220 դիտում article-date 22:05 29-01-2016

Դաշնակցության հետ դեռևս քննարկվում է համագործակցության ձևաչափը. Է. Շարմազանովը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կոալիցիայի մասին. Tert.am

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկումը ծավալվել է սահմանադրական բարեփոխումներից բխող ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ Հանրապետական կուսակցության տեսակետների շուրջ: «Քննարկվել է նաև առաջիկա նստաշրջանի քառօրյայի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպումը և մի շարք ներքին ու արտաքին քաղաքական հարցեր»,-ասաց Շարմազանովը: Պատասխանելով հարցին, թե մամուլում հրապարակումներ են եղել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համատեղ ուժերով կոալիցիա կազմելու մասին, ինչպես նաև արդեն պաշտոնների բաշխման հարց է եղել, ՀՀԿ խոսնակն ասաց. «Մամուլը բաշխում է, մամուլը նշանակում է, ազատում է, դա մամուլի խնդիրն է: Ես չեմ պատրաստվում մամուլով հրապարակվող բոլոր հոդվածներին անդրադառնալ, քանի որ նրանքն այնքան բազմազան են և բազմաժանր, որ դժվար է պատասխանել»: Մանրամասներն` [url=http://www.tert.am/am/news/2016/01/29/sharmazanov6/1915742]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր