4658 դիտում
10:29 23-09-2017
Ռուսերենի հայեցակարգի հարցը ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի «ճաքերի» ֆոնին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակը» թերթը գրում է. «Վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգն ու հայաստանյան դպրոցներում ռուսերենին այլ` ավելի բարձր կարգավիճակ տալու հարցն էր:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարզաբանում էր, թե մինչ այդ էլ լատինատառ ուղղության զարգացման հայեցակարգն է ընդունվել, ու զարմանում էր, թե ինչու հատկապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգը բուռն քննարկումների առիթ դարձավ:
Քանի որ հարցը արդեն քաղաքականացված էր, այս հայեցակարգի նախագծում տեղ գտած մի ձևակերպում, թե այն մշակվել է վարչապետը Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա, առավել մեծացրեց հետաքրքրությունը ռուսաց լեզվի ու դրա զարգացման հայեցակարգի նկատմամբ: Բայց ահա սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում վարչապետը կանգնեց ու շատ պարզ հայտարարեց՝ «Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել»:
Այս ամենից հետո հարցի քաղաքական հնչեղությունն ապահովված է: Ստացվում է, որ ՀՅԴ-ական նախարարը հայեցակարգի գոյությունը հիմնավորում է ՀՀԿ-ական վարչապետի հանձնարարականով, որը հայտարարում է, թե նման հանձնարակական չի եղել: Ու հարց է առաջանում՝ կրթության և գիտության նախարա՞րն է այն գցում վարչապետի վրա, թե՞ վարչապետն է, հասկանալով հարցի քաղաքական հնչեղությունը, իրեն ապահովագրում՝ փաստի առաջ կանգնեցնելով Լևոն Մկրտչյանին:
Իսկ այս հարցն արդեն հետաքրքիր է հատկապես վերջին շրջանում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընկերության մեջ «ճաքերի» առաջացման մասին լուրերի ֆոնին, որոնք, ի դեպ, հերքում են թե՛ ՀՅԴ-ական, թե՛ ՀՀԿ-ական ներկայացուցիչները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
12:20 23-09-2016
ԼՂՀ Կառավարությունում քննարկվել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ հայեցակարգի մշակման հարցը
5374 դիտում
22:38 29-09-2017
Հանրային խորհրդում Կրթության և գիտության նախարարի հետ քննարկվել է ռուսաց լեզվի հայեցակարգի հարցը
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը