211652_close_icon
views-count2113 դիտում article-date 09:08 30-01-2016

Հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վիճակը շարունակում Է բարդանալ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած պղնձի միջազգային գնի նվազումը դադարել է և մեկ տոննայի զինը կայունացել Է 4 հազար 300-ի և 4 հազար 500 դոլարի սահմաններում, մեր հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վիճակը շարունակում Է բարդանալ։ Դրանցից առնվազն երկուսում ֆինանսական լուրջ խնդիրներ կան։ Ախթալայի լեռնահարստացացիչ կոմբինատը արդեն չի կարողանում վճարել իր աշխատողների աշխատավարձը, իսկ Արմանիսի մերձակայքում գտնվող Սագամարի կոմբինատը արդեն կես տարի չի գործում ընդհանրապես։ Ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում քննարկվում Է հանքարդյունաբերության ոլորտի մի քանի ձեռնարկությունների բյուջետային վարկեր տրամադրելու տարբերակը։ Սակայն այս տարբերակը ռիսկային Է գնահատվում, քանի որ գունավոր մետաղների գների բարձրացում առաջիկա 1-2 տարիներին չի կանխատեսվում, և այդ վարկերը հանքարդյունաբերողները չեն կարողանա վերադարձնել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր