211652_close_icon
views-count7361 դիտում article-date 15:36 24-08-2017

Հավանության է արժանացել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը

Կառավարությունն այսօր հավանություն է տվել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Ըստ հիմնավորման, հանքարդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից է, սակայն դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների լուծման և կայուն զարգացումն ապահովելու համար: Ուստի, որպես առաջնային լուծում, առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա էլ կմշակվի ռազմավարական փաստաթուղթը՝ ներկայացնելով ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման մանրամասն ուղղությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումներ ապահովելու համար միջոցառումները, ֆինանսական գնահատականները և ակնկալվող արդյունքները:

Նմանատիպ նյութեր