211652_close_icon
views-count2511 դիտում article-date 16:14 30-01-2016

Դևիդ Բոուին կնոջն ու երեխաներին 100 մլն դոլար է թողել

Մանհեթթենի դատարանի է փոխանցվել լեգենդար երաժիշտ Դևիդ Բոուի կտակը, որում նա հայտնել է իր ցանկությունը՝ 100 մլն դոլար կտակել իր կնոջն ու երեխաներին, ինչպես նաև իր աճյունի մոխիրը թաղել Բալիում: Ժառանգնության կեսը և նյույորքյան տունը, որում ապրել է իր ընտանիքը, Բոոին թողել է կնոջը՝ Իմանին: Մյուսկեը հավասար չափով կիսել է երեխաների՝ առաջին ամուսնությունից իր որդու՝ Դանքան Ջոնսոնի և Իմանից ունեցած դստեր՝ Ալեքսանդրիայի միջև: 2 մլն դոլար Բոուին կտակել է իր անձնական օգնականին՝ Քորին Շվաբին և ևս 1 մլն դոլար՝ իր երեխաների նախկին դայակ Մարիոն Սկենեին:

Նմանատիպ նյութեր